воскресенье, 3 июля 2011 г.

Նամակ Հայոց Թագավորին


Կյանքումս առաջին անգամ եմ նման քայլի դիմում... Գիտեմ, որ սխալ եմ, բայց պետք է խոստովանեմ, թե չէ շունչս կտրվում է այսքան լուռ մնալուց... Չգիտեմ ո՞նց արտահայտվեմ, ո՞նց շարադրեմ մտքերս, որ սրտումս ոչինչ չմնա, ամբողջը տամ քեզ...
Գիտես, թեկուզ մի քանի վայրկյան քո՝ իմ առաջ հայտնվելով, ինձ գցում ես երանության գիրկը, չեմ ուզում այդ վայրկյաններն ավարտվեն…

ԻՍԿ ՔՈ ԲՈՒՅՐԸ… ԽԵՆԹԱՑՆՈՒՄ Է ԻՆՁ ՔՈ ԲՈՒՅՐԸ…

Մի՞թե ոչինչ չես զգում աչքերիս մեջ նայելիս, չնայած ե՞րբ ես նայել, խուսափում ես երևի… սկզբից մտածում էի, որ դա հենց իմ հանդեպ ունեցած <<սերն է>>, բայց աստիճանաբար հասկացա, որ ուղակի խաբկանք էր, պարզապես ցանկալին ընդունել էի որպես իրականություն, պարզապես…
Ամեն դեպքում, եթե քեզ մենակ զգաս ու ընկերական զրույցի կարիք ունենաս՝ ես պատրաստ եմ քեզ համար լավ ընկեր լինելու… Ավելին չեմ պահանջի, չեմ կարող բռնանալ զգացմունքներիդ…


P.S.  Երբ մտքերս փորձում էի ինչ որ կերպ հանձնել թղթին, ներս մտավ նա ու ասաց. <<նամակ ե՞ս գրում ռուսաց թագավորին>>: Հենց այդտեղից էլ առաջացավ իմ այս գրառման վերնագիրը…