Զուր է համոզել ինձ հակառակը,
Ես սիրում եմ քեզ, չեմ կարող ատել
Պետք չէ անիմաստ, հոգի’ս, ինձ տանջել…
Սիրում եմ ուժգին, քան երբևէ
Սիրտս մաշել է այդ վեհ զգացմունքը,
Անսկիզբ ու անվերջ, քան երբևէ
Միտքս այրել է հենց այդ մոլուցքը…
Քեզ սիրում եմ ես…
Սիրում եմ, սիրում…
Ու սիրելու եմ, քանի դեռ սիրտն իմ զարկում է…
Ու սիրելու եմ, քանի դեռ դու կաս,
Քանի դեռ կամ ես` սիրելու եմ քեզ…
Ես սիրում եմ քեզ, չեմ կարող ստել… 