вторник, 17 февраля 2015 г.

Այսօր Քո Ծնունդն է...




Այսօր քո ծնունդն է...

Քանի-քանի այսպիսի ծնունդներ ենք անցկացրել առանձին... անցկացնելն էլ տեղին չի ասված, քանզի դա ենթադրում է, որ գոնե ցանկություն կար միասին լինելու, բայց տարածության և հանագամանքների բերումով «անցկացնում ենք առանձին»:

Միասին լինելու ցանկություն...

Եթե ես նույնիսկ թաքուն գիտակցեմ որ ինձ մոտ եղել է այդ ցանկությունը, միևնույն է` չեմ կարող այն ընդհանրացնել... քո մտքերին ես տեղյակ չեմ ...

Իրականում շատ բան ունեմ ասելու, պարզապես համոզված չեմ որ պետք է, կամ որ դրանք ինչ-որ բան կփոխեն, չնայած, փոխելու անհրաժեշտ լինելու վրա էլ համոզված չեմ: Գուցե էսպես էլ պիտի մնա ամեն ինչ... Ո՞ վ գիտի:

Լռության տարիներն այնքան են ձգվել, որ խոսելու համար շատ քաջություն է պետք ու ոչ թե ինձ, այլ քեզ... դու պետք է քաջ լինես, որ իմ շուրթերից դուրս եկած ամեն մի բառից քեզ անզոր ու անպետք չզգաս...

Անտարբերության տարիներն այնքան են ձգվել, որ իրար, թեկուզ, առանց դեմքի որևէ միմիկայի լսելու համար շատ ուժ է պետք ու էս դեպքում երկուսիս...

Ես չգիտեմ, երբևէ կունենամ առիթ քեզ հետ խոսելու, բայց եթե նույնիսկ այդպես լինի մի բան կասեմ` դու ընտրել ես կյանքդ ապրելու այս տարբերակը` գիտակցելով  կամ գուցե առանց գիտակցելու, որ կյանքդ միայն քոնը չէր...

Այսօր քո ծնունդն է...

17 փետրվարի 2015 թվական:


Հ.Գ. այս 26 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ հիշել եմ դրա մասին, չգիտեմ էլ ինչու՞...