Ժուկով-ժամանակով արևը տխրել գիտեր,
Ամպեր չկային էն ժամանակ,
Անձրևն էլ արևից էր.
Երբ տխրում էր,
Ամպեր չկային էն ժամանակ,
Անձրևն էլ արևից էր.
Երբ տխրում էր,
Երկնքում մենակ շողալուց, մենությունից,
Մեկ-մեկ հուզվում էր
Ու արևային անձրևով լալիս:
Մի օր փոքր տղան եկավ արևի մոտ,
Զմայլվեց արևի տաքացնող ճառագայթներով,
Նստեց արևի մոտ,
Իսկ արևն իրան չէր նկատել`
Շատ բարձր էր:
Հետո տխրեց,
Մեկ-մեկ հուզվում էր
Ու արևային անձրևով լալիս:
Մի օր փոքր տղան եկավ արևի մոտ,
Զմայլվեց արևի տաքացնող ճառագայթներով,
Նստեց արևի մոտ,
Իսկ արևն իրան չէր նկատել`
Շատ բարձր էր:
Հետո տխրեց,
Ու ուզում էր լաց լինել
Մռայլվել էր օրը մի քիչ,
Իսկ փոքր տղան տեսել էր
Քաշեց արևի շողից
Ու գրավեց նրա ուշադրությունը.
-Ինչի ես տխուր...
Արևը խոսել չգիտեր
Ու ոչինչ չպատասխանեց,
Մռայլվել էր օրը մի քիչ,
Իսկ փոքր տղան տեսել էր
Քաշեց արևի շողից
Ու գրավեց նրա ուշադրությունը.
-Ինչի ես տխուր...
Արևը խոսել չգիտեր
Ու ոչինչ չպատասխանեց,
Բայց ժպտաց մելամաղձոտ ժպիտով,
Իսկ տղան ամեն ինչ հասկացավ
Ամուր գրկեց արևին
Թախիցն էլ ամպեր դարձան...
Ու հիմա արևը միշտ ուրախ է,
Իսկ տղան ամեն ինչ հասկացավ
Ամուր գրկեց արևին
Թախիցն էլ ամպեր դարձան...
Ու հիմա արևը միշտ ուրախ է,
Իսկ ամպերը մեկ-մեկ գալիս են ու գնում, ցնդում...
Տղան էլ արևին գրկելուց այրվեց ու մոխիր դարձավ
Մոխիրն էլ արևի սրտում մնաց... մինչ այսօր...
Մոխիրն էլ արևի սրտում մնաց... մինչ այսօր...