Խոսում եմ հետդ ու չեմ հավատում, որ ամիսներ առաջ ես քո համար մի ամբողջ կյանք էի, քո ապրելու հույսն ու քո շնչելու ցանկությունը… Չեմ հավատում, որ կարող ես այդքան անտարբերությամբ ու մտքիդ սառը դատողությամբ խոսել զգացմունքերիդ մասին, որ մեր` այդքան քաղցր ու բաղձալի սերը դու դասում ես պահի զգացածի ու ցանկությունների շարքը, որ կարող ես այդքան գույներով լեցուն անցյալից թողնել ու սիրտս լցնել անգույն հիշողություններ… Չէ’ , չեմ հավատում…
Կարծես մի մեծ ու անձրևելուն պատրաստվող ամպ կախվեց գլխիս վրա քո անակնկալ անհետացումից հետո… Սպասում եմ` ուր որ է կպայթի… Ու քո բոլոր մեղքերն անձրևի տեսքով կթափվեն գլխիս, կպայթի ու ողջ իմ սերը ջուրը կտանի նույնիսկ քեզնից էլ հեռու… Գնացիր… Կարոտն ու թախիծը դարձան իմ առօրյայի անբաժան ուղեկիցները, ժամացույցի սլաքներն ընթանում են մեկը մյուսին հրելով ու առանց շտապելու նոր օրվա բացմանը, օդն էլ… օդն էլ` կարևոր չէ կա, թե չկա. միևնույն է այն ինձ չի հերիքում երբ դու չկաս...
Չգիտեմ ի՞նչ մտածել ու ինչի՞ վրա կենտրոնանալ:
Մի կողմից հասկանում եմ, որ ճակատագրի գործոնից ոչ մեկս էլ ապահովագրված չենք, բայց, մյուս կողմից էլ` հավատացած եմ, որ հենց այդ ճակատագիր կոչվածը մենք ինքներս էլ կարող էինք դասավորել, եթե ցանկությունը մեծ լիներ…
...Ուղղակի անհնար է քեզանով ու քեզ համար ապրել /առանց չափազանցնելու/, երբ դու կողքիս չես… Ու գիտե՞ս, թե որն է ամենացավոտն ու անտանելին: Այն, որ քո բացակայությունը արդարացնում ես ու այն էլ ամենաստոր ձևով /որի մասին նույնիսկ չեմ էլ ուզում մտածել, ուր մնաց` խոսել/ :
Այս ամենին բացատրություն չեմ կարողանում տալ: Անընդհատ ինձ համոզում եմ, որ դու այլևս իմը չես, որ իզուր են արցունքներս ու անքուն գիշերները` քո մասին հիշողություններով լեցուն, համոզում եմ, որ...