четверг, 12 июня 2014 г.

...



Գուցե մի օր դու գաս նորից
Երկար նայես աչքերիս մեջ
Երկա՜ր, անխո´ս, լուռ տապակված մտքերիդ մեջ...

Գուցե բացե´մ դուռս նորից...

Բառեր, գիտեմ շատ են եղել
Ասված, չասված` էական չեն,
Ճանապարհն էլ շատ է նեղել`
Մոտ է բերել, հեռու տարել
Մեզ իրար հետ ու իրարից...

Գուցե բա՞ց է դուռս եղել...

...Ու որքան էլ արև շողա,
Որքան օրը լինի պայծառ,
Իմ բաց դռան նեղ արանքից
Քամին գալիս է...
Կորցնում եմ ես ինձ...
Ու շատ եմ մրսում....

Գուցե փակե՞մ դուռս նորից...
 /09.06.2014/