Սու՜ս, լռությունն է խոսում...
Այս լռությունը շատ բան է ասում,
Այս լռության մեջ խոսքեր են լսվում:
Խոսքեր, որ գուցե քաջություն չունեին
Դուրս գալ շուրթերից, ո'չ իմ և ո'չ քո...
Այս լռության մեջ աղմուկը շատ է,
Ականջ ծակող է ու փոքր-ինչ տհաճ:
Այս լռության մեջ լիքը ստորակետ,
Բազմակետ... շեշտե'ր այս լռության մեջ...
Այնինչ վերջակետն ինչ է, որ չկա
Այդքան բան ասող, շատ խոսքեր լսվող
Այս լռության մեջ:
Սու՜ս, լռությունն է խոսում...
Սու՜ս, լռությունն է խոսում...
/30.01.2014/