Արի' լռենք…
Ոչինչ չասենք ու չլսենք…
Արի' լռենք…
Մեր հորինած,
Դեռ չսկսված, բայց ավարտված սիրո մասին…
Արի' լռենք…
Դատարկված մեր կարոտի,
Անդարձ կորած մեր հույսերի,
Օդում մարած երազների մասին…
Արի' լռենք…
Անխոս նայենք մենք իրարու…
Եվ գուցե հենց լռության մեջ
Լսենք խոսքեր, որ այդպես էլ
Ո'չ ես, ո'չ դու չասացինք...
Արի' լռենք…
Ոչինչ չասենք ու չլսենք…
/25.06.2013/