Պատահում է սիրտդ լցվում
Ու չի լալիս ժամանակին,
Ամպը անձրև է խոստանում
Ու չի տալիս ժամանակին...
/Համո Սահյան/
Կարծում եմ բոլորիս հետ է նման իրավիճակ լինում... ուզում ես ասել ու շատ բան կա արտաբերելու, բայց լեզուդ քարկապված է: Ու հենց այդ ժամանակ է, որ օգնության է հասնում... դու` ինքդ քեզ: Շատ հաճախ ինձ թվում է թե խելագարվել եմ, երբ սկսում եմ անվերջ ու առանց ընդհատումների ինքս իմ հետ խոսել, կռիվ տալ ու համոզել ինչ-որ բանում: Հետո երբ զգում եմ, որ արտասանածս բառերի հաջորդականությունը բարձրաձայնելու դեպքում գուցե և սխալ ընկալվեմ` հասկանում եմ, որ ինքս ինձանից բացի ոչ մեկ ինձ չէր էլ լսի...
Շատ լավ գիտակցում ենք մեր քայլերի հաջորդականությունը,
բայց կանգնում ենք տեղում, որովհետեև սպասում ենք... ինչի՞ն կամ ու՞մ... դա էլ լավ
գիտենք, բայց երբեք չէնք խոսոտվանում, թեկուզ մտքում` բոլորից թաքուն...
Ու երբեմնի մեր ունեցած պարկեշտությունն էլ կորցնում
ենք, երբ զգում ենք, որ դա տրօրվում է...