четверг, 4 сентября 2014 г.

Չկաս Ասես

Ու՞ր ես…
Սպասումից հոգնած կոպերս տես
Փակվել են, փնտրում են քեզ,
Աչքերիս իջած թախիծը մեղմ
Հայացքիդ ուժից ուզում է կորչել…
Ու՞ր ես… Հեռու ես…
Դողում են, տես, մատներս հեզ…
Ու՞ր ես, չկաս…
Մի օր կգա՞ս,
Բերես լույսը խավարի դեմ,
Բերես հույսը, որ ես տեսնեմ
Այ դու եկար,
Ասեմ իզուր չեղավ լացս,
Եվ իզուր չեր տառապանքս…
Վերադառնաս գուցե մի օր
Ու ես տեսնեմ
Քո հոգու մեջ հավերժություն
Եվ աչքերում ապրած կարոտ,
Սրտիս վրա հանգստություն,
Տեսնեմ  նորի արարման իղձ
Ու չտեսնեմ էլ ես կսկիծ…
Վերադարձար… Դու կողքիս ես,
Բայց հեռու ես, չկաս ասես…