понедельник, 16 февраля 2015 г.

Ու Ես Փակում եմ Աչքերս




Ու ես փակում եմ այսչափ հոգնած աչքերս... Հոգնած բոլոր տեսակի ստից ու ողբից, հասկանալուց ու չհասկացված լինելուց, փակում եմ` բացելու վախով լցված...

Փակում եմ ես աչքերս, հոգիս` կարոտի դեմ, այն կարոտի, որ սրբում է սերն իմ մեջ, որից հոգնում եմ, հա´ հոգնում եմ, քանզի ուժիս էլ սահման կա ու հատվում է մի օր...

Երնեկ նորից երեկոն գա, գիտե՞ս ինչու... Այն ծածկում ու մաքրում է կարոտը, սերն ու տխրությունը, ավարտում է իր գալուստով... ու ես նորից փակում եմ աչքերս, որ գեթ մի վայրկյան ավել վայելեմ կարոտի ու սիրո բացակայությունը, խրվեմ երեկոյի մեջ, ավարտվեմ... գեթ մի պահ: Փակում եմ աչքերս, որ ժամանակս արագ անցնի, որ նորից հաջորդ երեկոն գա ու ծածկի... Փակում եմ ու, կարծես, դա միակ փրկությունն է չտեսնել օրս կամաց-կամաց փոշու վերածող դատարկությունը, միակ հույսը, որ նոր լույսի հետ էլ չեմ սպասի երեկոյին... Բայց, չէ´, երնեկ նորից երեկո գա ու քողարկի կարոտս, սերս մի նուրբ վարագույրով...
Հա´, սերը լավ է, գիտեմ... բայց ուժիդ էլ սահման կա... հատվում է մի օր...