Ու ես փակում
եմ այսչափ հոգնած աչքերս... Հոգնած բոլոր տեսակի ստից ու ողբից, հասկանալուց ու
չհասկացված լինելուց, փակում եմ` բացելու վախով լցված...
Փակում եմ ես
աչքերս, հոգիս` կարոտի դեմ, այն կարոտի, որ սրբում է սերն իմ մեջ, որից հոգնում
եմ, հա´ հոգնում եմ, քանզի ուժիս էլ սահման կա ու հատվում է մի օր...
Երնեկ նորից երեկոն գա, գիտե՞ս ինչու... Այն
ծածկում ու մաքրում է կարոտը, սերն ու տխրությունը, ավարտում է իր գալուստով... ու
ես նորից փակում եմ աչքերս, որ գեթ մի վայրկյան ավել վայելեմ կարոտի ու սիրո
բացակայությունը, խրվեմ երեկոյի մեջ, ավարտվեմ... գեթ մի պահ: Փակում եմ աչքերս,
որ ժամանակս արագ անցնի, որ նորից հաջորդ երեկոն գա ու ծածկի... Փակում եմ ու, կարծես, դա միակ փրկությունն է չտեսնել օրս կամաց-կամաց փոշու վերածող դատարկությունը, միակ հույսը, որ նոր լույսի հետ էլ չեմ սպասի երեկոյին... Բայց, չէ´, երնեկ նորից երեկո գա ու քողարկի կարոտս, սերս մի նուրբ վարագույրով...
Հա´, սերը լավ
է, գիտեմ... բայց ուժիդ էլ սահման կա... հատվում է մի օր...
Комментариев нет:
Отправить комментарий