пятница, 21 июня 2013 г.


Այսօր նստել եմ մեր նստարանին,
Քո շունչն եմ առել, հոտդ, կարոտս...
Մեր նստարանը դատարկ էր այնքան,
Որքան դատարկ է օրս քեզանից:
Հիշել եմ ես քեզ մեր նստարանին...
Այնքան դատարկ էր մեր նստարանը,
Որքան լինում է անձրևից հետո
Ամպը երկնքում` էլ չունի կաթիլ...
18.06.2013