Անցնում - գնում ես ու չես նկատում
Թախծոտ հայացքս` քեզ հետևող,
Որ նույնիսկ շողքդ է ինձ գերում
Ու սիրտս քո մասին արյուն է թափում…
Ե՞րբ ես իմ սիրուն տալու պատասխան
Ու նվիրես ինձ ժամեր անմոոռաց,
Օրեր, տարիներ ու ողջ ապագադ…
Անցնում - գնում ես, չես էլ մտածում,
Թե կարող եմ ես քեզանով տարվել,
Քո շնչով ապրել ու քեզ երազել…
Ե՞րբ են աչքերդ իմ կողմ թեքվելու,
Ե՞րբ է քո հոգին իմը լինելու,
Սրտիդ զարկերը ե՞րբ եմ լսելու…
Անցնում - գնում ես, չես էլ նկատում…
Комментариев нет:
Отправить комментарий