четверг, 16 июня 2011 г.

Գուցե Մահից Հետո


Թե կարող եմ քեզ մոռանալ,
Ապա գուցե մահից հետո,
Թե ուզենամ թողնել - գնալ,
Միայն, միայն մահից հետո…
Անհնար է այսպես օտար,
Այսպես մենակ ու առանց քեզ…
Այսպես նույնիսկ կյանքն է հոգնել
Ինձ շունչ տալ ու ապրեցնել,
Իմ վերքերը տանել իր հետ,
Բուժել ու… ինձ կենդանացնել…

Комментариев нет:

Отправить комментарий