среда, 25 июля 2018 г.

Դիմացը հորիզոնական շենք կա… ու պատուհաններ` բաց, փակ, լուսավոր ու մութ: Թվում ա, թե ամեն ինչ երևում ա, ձեռքդ մեկնիր, տե՛ս, կհպվես այ էն պուճուրի կարմիր թուշիկին, որ էս շոգերից ավելի ա արտահայտվել… կբռնես այ էն ընկնող բաժակը, որ փշրվելու ա ու մի կնոջ սրտում թեթև վերք թողնի` իր սիրելի բաժակն էր… այ էն տղամարդու ապտակ հասցնող ձեռքը, որ… որ չապտակի ու սպի չդառնա ոչ մեկի հոգում… Թվում ա, միայն թվում ա:
Էն հորիզոնական շենքում կյանքեր կան` քոնի պես, քոնից տարբեր, բայց բոլորն էլ մի ցավ ունեն, էն սիրտ տանջող ցավից, էն բզկտոցից, որ տարիներ շարունակ յուրաքանչյուրն էլ պահել ա իր մեջ, հա՛, հաստատ պահել ա, ու թող չասի որ տենց չի:
Նայի՛ էն տատիկի դողացող հայացքին, անցած կյանքն ա ճանապարհում` թռչունի թևերի ամեն մի թափահարումի հետ, էն ծառից ընկնող շա՜տ հասած մրգի հետ… Ինքն էլ ցավ ունի` միակ զավակը հեռու ա, կարոտում ա ու էդ կարոտը ամեն օր նկարներով ա առնում… ու թե դա կարոտ առնել ա, է՜հ… Էն կինն էլ որդուն ա ճանապարհում` դե պիտի գնա, պիտի ծառայի… ցավը պահել ա` ոչ մեկ չտենա:
Էն շենքում, որ հորիզոնական ա, ցավեր կան շատ` քոնի պես, քոնից տարբեր… ու թվում ա, որ ամեն ինչ երևում ա… Թվում ա, միայն թվում ա…

Կիսատ

четверг, 21 января 2016 г.


Տե’ս, որ վառեցիր կրակն իմ հոգու,
Իմ սրտի մեջ լույս աշխարհ դարձար,
Գարունն իմ` վառ ու լուսավոր
Րոպե չեմ ուզում առանց քեզ անցնել
Այն ուղին, որ մերն է լինելու...
Նայի’ր աչքերիս` կտեսնես դու քեզ
Իմաստ կտեսնես քո` ինձ սիրելու...
Սիրում եմ քեզ ու քո սերը...

вторник, 19 мая 2015 г.

Ուղղակի...



Պատահում է սիրտդ լցվում
Ու չի լալիս ժամանակին,
Ամպը անձրև է խոստանում 
Ու չի տալիս ժամանակին...
/Համո Սահյան/


Կարծում եմ բոլորիս հետ է նման իրավիճակ լինում... ուզում ես ասել ու շատ բան կա արտաբերելու, բայց լեզուդ քարկապված է: Ու հենց այդ ժամանակ է, որ օգնության է հասնում... դու` ինքդ քեզ: Շատ հաճախ ինձ թվում է թե խելագարվել եմ, երբ սկսում եմ անվերջ ու առանց ընդհատումների ինքս իմ հետ խոսել, կռիվ տալ ու համոզել ինչ-որ բանում: Հետո երբ զգում եմ, որ արտասանածս բառերի հաջորդականությունը բարձրաձայնելու դեպքում գուցե և սխալ ընկալվեմ` հասկանում եմ, որ ինքս ինձանից բացի ոչ մեկ ինձ չէր էլ լսի...
Շատ լավ գիտակցում ենք մեր քայլերի հաջորդականությունը, բայց կանգնում ենք տեղում, որովհետեև սպասում ենք... ինչի՞ն կամ ու՞մ... դա էլ լավ գիտենք, բայց երբեք չէնք խոսոտվանում, թեկուզ մտքում` բոլորից թաքուն...
Ու երբեմնի մեր ունեցած պարկեշտությունն էլ կորցնում ենք, երբ զգում ենք, որ դա տրօրվում է...

четверг, 12 марта 2015 г.

Փողոցս Մութ Է...

Իմ փողոցում մութ է
Արևը վառում է իր լույս շողերով,
Բայց փողոցս մութ է...
Անձրևն էլ սրբեց ու մաքրեց, տարավ
Ժպիտներ, որ ապրում էին իմ փողոցում...
Լույսն էլ դեպքերի արանքից թեև
Մեկ հայտնվում է, մեկ անհետանում,
Բայց փողոցս մութ է...

вторник, 17 февраля 2015 г.

Այսօր Քո Ծնունդն է...




Այսօր քո ծնունդն է...

Քանի-քանի այսպիսի ծնունդներ ենք անցկացրել առանձին... անցկացնելն էլ տեղին չի ասված, քանզի դա ենթադրում է, որ գոնե ցանկություն կար միասին լինելու, բայց տարածության և հանագամանքների բերումով «անցկացնում ենք առանձին»:

Միասին լինելու ցանկություն...

Եթե ես նույնիսկ թաքուն գիտակցեմ որ ինձ մոտ եղել է այդ ցանկությունը, միևնույն է` չեմ կարող այն ընդհանրացնել... քո մտքերին ես տեղյակ չեմ ...

Իրականում շատ բան ունեմ ասելու, պարզապես համոզված չեմ որ պետք է, կամ որ դրանք ինչ-որ բան կփոխեն, չնայած, փոխելու անհրաժեշտ լինելու վրա էլ համոզված չեմ: Գուցե էսպես էլ պիտի մնա ամեն ինչ... Ո՞ վ գիտի:

Լռության տարիներն այնքան են ձգվել, որ խոսելու համար շատ քաջություն է պետք ու ոչ թե ինձ, այլ քեզ... դու պետք է քաջ լինես, որ իմ շուրթերից դուրս եկած ամեն մի բառից քեզ անզոր ու անպետք չզգաս...

Անտարբերության տարիներն այնքան են ձգվել, որ իրար, թեկուզ, առանց դեմքի որևէ միմիկայի լսելու համար շատ ուժ է պետք ու էս դեպքում երկուսիս...

Ես չգիտեմ, երբևէ կունենամ առիթ քեզ հետ խոսելու, բայց եթե նույնիսկ այդպես լինի մի բան կասեմ` դու ընտրել ես կյանքդ ապրելու այս տարբերակը` գիտակցելով  կամ գուցե առանց գիտակցելու, որ կյանքդ միայն քոնը չէր...

Այսօր քո ծնունդն է...

17 փետրվարի 2015 թվական:


Հ.Գ. այս 26 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ հիշել եմ դրա մասին, չգիտեմ էլ ինչու՞...