Դիմացը հորիզոնական շենք կա… ու պատուհաններ`
բաց, փակ, լուսավոր ու մութ: Թվում ա, թե ամեն ինչ երևում ա, ձեռքդ մեկնիր, տե՛ս, կհպվես
այ էն պուճուրի կարմիր թուշիկին, որ էս շոգերից ավելի ա արտահայտվել… կբռնես այ էն
ընկնող բաժակը, որ փշրվելու ա ու մի կնոջ սրտում թեթև վերք թողնի` իր սիրելի բաժակն
էր… այ էն տղամարդու ապտակ հասցնող ձեռքը, որ… որ չապտակի ու սպի չդառնա ոչ մեկի հոգում…
Թվում ա, միայն թվում ա:
Էն հորիզոնական շենքում կյանքեր կան` քոնի պես,
քոնից տարբեր, բայց բոլորն էլ մի ցավ ունեն, էն սիրտ տանջող ցավից, էն բզկտոցից, որ
տարիներ շարունակ յուրաքանչյուրն էլ պահել ա իր մեջ, հա՛, հաստատ պահել ա, ու թող չասի
որ տենց չի:
Նայի՛ էն տատիկի դողացող հայացքին, անցած կյանքն
ա ճանապարհում` թռչունի թևերի ամեն մի թափահարումի հետ, էն ծառից ընկնող շա՜տ հասած
մրգի հետ… Ինքն էլ ցավ ունի` միակ զավակը հեռու ա, կարոտում ա ու էդ կարոտը ամեն օր
նկարներով ա առնում… ու թե դա կարոտ առնել ա, է՜հ… Էն կինն էլ որդուն ա ճանապարհում`
դե պիտի գնա, պիտի ծառայի… ցավը պահել ա` ոչ մեկ չտենա:
Էն շենքում, որ հորիզոնական ա, ցավեր կան շատ`
քոնի պես, քոնից տարբեր… ու թվում ա, որ ամեն ինչ երևում ա… Թվում ա, միայն թվում ա…
Կիսատ
Комментариев нет:
Отправить комментарий