Այսօր նորից հիշել եմ քեզ,
Ինչպես հանդիպման մեր օրերին,
Երբ կարոտով սպասում էի,
Թե քեզ պիտի տեսնեմ նորից…
Այսօր նորից տեսել եմ քեզ
Իմ երազում. այնքան պայծառ
Կարծես պիտի հպվեիր ինձ ջերմ,
Կարծես պիտի խոսեիր ինձ հետ,
Կարծես՝ ծարավ իմ աչքերից
Պիտի նայեիր ու կշտանայիր,
Պիտի կանչեիր ինձ քեզ մոտիկ,
Պիտի լսվեր ինձ քո ձայնը…
Պիտի… պիտի… ես արթնացա…
Այսպես, ահա, ամեն գիշեր
Ես սպասում եմ իմ երազին…
Комментариев нет:
Отправить комментарий