четверг, 16 июня 2011 г.

Ես Չեմ Հասկանում



Այնպես սառնորեն եմ լսում քո ձայնը,

Ասես այդ ես չեի պնդում իմ սերը,

Այնքան անտարբեր են հնչում խոսքերս,

Ասես քո մասին չի պատմում իմ սերը…

Չեմ հասկանում ես`

Ի՞նչն է ինձ պատել,

Ո՞վ է կախարդել…

Չէ որ սիրում եմ այն էլ խենթի պես,

Չէ որ իմ կյանքը փուչ է առանց քեզ…

Չեմ հասկանում ես`

Ինչպե՞ս պատահեց,

Որ այդ չափ սիրող երկու սրտերը

Դարձան օտար,

Զարկում են անկախ, իրարից անջատ…

Ես չեմ հասկանում…    


Комментариев нет:

Отправить комментарий