Հոգուս վրա իջավ երեկոն`
Հանդարտ սահելով ու մեղմ դողալով,
Աչքերիս առաջ պատկերն է քո,
Որը իմը չէ… ու միանալով
Սրտիս անգույն զարկերին
Երգում են մի երգ`վաղուց մոռացված,
Վաղուց արդեն հուշերիս գիրկն անցած…
Հոգուս վրա իջավ երեկոն…
Այնպես եմ ուզում տեսնել քեզ նորից,
Թեկուզ, զգալով, որ դու իմը չես,
Այնպես եմ ուզում հայացքիս ուժից
Դու միանգամից հալվես ու հանգչես,
Երեկոյի հետ իջնես իմ հոգում
Ու լինես իմը… միայն թե չամպես,
Թե չէ անձրևի կաթիլներն անձև
Կհարեն հոգիս ու նրա ներսում
Քո ստվերից բացի ոչինչ չի մնա,
Բայց հանմաձայնվիր` ստվերդ ինչի՞ս է,
Երբ քո պատկերն է աչքերիս առաջ…
Комментариев нет:
Отправить комментарий