Մի քանի վայրկյան ու մի երկու բառ…
Փշրվեց, չքվեց ամեն ինչ…
Վառ հուշ դառնալով դու հեռացար`
Սիրուս հետ ինձ թողնելով մենակ…
Ես քեզ խնդրում եմ ետ բե՛ր իմ հոգին,
Ետ բե՛ր իմ սիրտը, որ տարար քեզ հետ,
Տու՛ր ինձ իմ շունչը, որ ապրեմ կրկին,
Փոխարենը խոստումներդ կտամ քեզ հետ:
Դու ինձ ասում էիր, որ էլ չես լքի,
Եվ ու՞ր ես հիմա, քեզ չեմ տեսնում ես…
Դու գնացել ես ու առանց հետքի,
Դու գնացել ես, որ մենակ ապրես…
Դեռ որքա՞ն պիտի ես քեզ կարոտեմ,
Որքա՞ն պիտի թաքուն բոլորից
Հիշեմ քեզ ու արտասվեմ:
Ի՛մ սեր, ի՛մ հոգի, էլ ետ չե՞ս գալու,
Ես միայնա՞կ եմ սերն այս ապրելու…
Մի քանի վայրկյան ու մի երկու բառ…
Դու հեռացար… 17.06.2013
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалитьՁեզ եմ շնորհակալ:
Удалить