Մի դատարկ բաժակ` լցված կարոտով,
Սեղանի ծայրին մի կերպ դիմացող...
Ուզում է ընկնել, մաս-մաս փշրվել,
Բայց ինչ-որ մի ուժ անտեսանելի
Պահում է նրան, փայփայում քնքուշ...
Ուզում եմ հրել, մաս-մաս փշրել,
Պատուհաս դարձած այդ սին կարոտից
Միտքս ազատել ...
Մի դատարկ բաժակ` լցված կարոտով
Սեղանի ծայրից ընկավ, փշրվեց...
Комментариев нет:
Отправить комментарий