Միայն թե չասես, որ ուշացել եմ,
Միայն թե սերդ չտաս ուրիշի,
Միայն թե չամպես,
Հանկարծ չանձրևես,
Քեզ պատկանելիք սրտիս բաժինը
Միայն թե չայրես, մոխիր չդարձնես,
Քեզանով ապրող օրվա ժամերից
Հանկարծ, խնդրում եմ, դու ինձ չզրկես,
Ու քո գալստին սպասող իմ հոգին
Միայն թե օտար քեզ չհամարես…
Комментариев нет:
Отправить комментарий