четверг, 16 июня 2011 г.

Այս Գիշեր


Այս գիշեր ես աչք չեմ փակելու,
Որ հանկարծ խորը քնով չընկնեմ,
Այս գիշեր ես քեզ եմ սպասելու,
Թեկուզ իմանամ, որ դու չես գալու…
Թեկուզ կոպերս հոգնեն, տանջվեն,
Ինչքան ուժ ունեն ուզենան փակվեն,
Միևնույն է` չեմ քնելու ես…
Ամբողջ գիշեր, մինչև լուսանա
Ես հիշելու եմ քեզ, մեր օրերը,
Քո տված սերն ու համբույրները…
Արտասվելու եմ ես ամբողջ գիշեր
Ու այդպես խխճուկ ու աչքերս թաց
Սպասելու եմ քեզ մինչև լուսաբաց…
Այս գիշեր ես աչք չեմ փակելու…
Այս գիշեր ես քեզ եմ սպասելու…

Комментариев нет:

Отправить комментарий