Լուսաբաց է… Ցուրտ է դրսում,
Անկայծ հոգիս դողում, մրսում,
Կուչ է եկել… Ցուրտ է դրսում…
Ես գնում եմ… Մնամ դրսում,
Որ ավելի քեզ կարոտեմ,
Որ ավելի քո շունչը զգամ…
Ես գնում եմ… Մնամ դրսում
Ինձ հետ մենակ`
Որպես մեղքիս մեծ թողություն,
Որպես կյանքիս դժբախտություն…
Ես գնում եմ…
Թե սրտումդ սեր կա մի քիչ
Տուր քո սերը տանեմ ինձ հետ
Մնա կողքիս, ապրի ինձ մոտ
Դրսում, մենակ…
Ես գնում եմ…
Մնամ դրսում…
Комментариев нет:
Отправить комментарий