Միայն դու գիտես,
Թե ինչ է տիրում հիմա իմ հոգում,
Միայն ես եմ,
Որ միշտ լռում եմ ու ինձ էլ տանջում:
Միայն դու ես,
Որ դարձնում ես ինձ խենթ ու խելագար,
Միայն դու գիտես,
Որ սիրում եմ քեզ, այն էլ անդադար…
Իմ սերը, ահա’, դարձել է արև,
Որ ջերմացնի քեզ, երբ դու արթնանաս,
Իմ սերը, ահա, դարձել է «բարև»,
Որ բարևի քեզ, երբ փողոց դուրս գաս…
Իմ սերը տխուր միայն դու գիտես,
Միայն դու գիտես իմ սիրո վերքը,
Իմ սիրո երգը, նրա «վերելքը»
Միայն դու գիտես…
Միայն դու գիտես, որ այս աշխարհում
Իմ արև դարձած սիրո շողերը
Միշտ ջերմացնում են…
…Միայն դու գիտես…
…Սիրում եմ…
Միայն քեզ…
Комментариев нет:
Отправить комментарий