Ես քեզ գտա այսօր, հիմա,
Ու հենց նոր էլ կորցրեցի,
Ես քեզ գտա… կարծես մի պահ
Ես քեզ նորից սիրեցի,
Քո ջերմ մատներն իմ տաք գրկում
Նորից վառվել ուզեցին,
Քո լույս աչքերն իմ հայացքում
Կարծես նորից փայլեցին…
Ես քեզ գտա… նորից գտա,
Ու չե՞մ կորցնի արդեն քեզ
Քանզի գիտեմ իմ գտածը
Միևնույն է իմը չէ…
Комментариев нет:
Отправить комментарий