Կյանքում լինում են պահեր,
Երբ զգում ես քեզ լքված,
Երբ զգում ես քեզ
Մի ծառի ճյուղից կախված:
Կյանքում լինում են պահեր,
Երբ զգում ես քեզ խաբված,
Երբ զգում ես քեզ
Պարանով մեկին կապված:
Կյանքում լինում են պահեր,
Երբ զգում ես քեզ հատված,
Երբ զգում ես քեզ
Մոմի լույսի պես մարված:
Կյանքում լինում են պահեր,
Երբ զգում ես քեզ
Սրտի վերջին զարկի պես խփված:
Կյանքում լինում են պահեր,
Երբ զգում ես քեզ
Կյանքում լոկ մի պահ ապրած:
Комментариев нет:
Отправить комментарий