воскресенье, 14 июля 2013 г.

Դու Կարծում Ես




Դու կարծում ես մոռացե՞լ եմ,
Կամուրջները ողջ այրե՞լ եմ,
Կարծում ես, թե էլ պե՞տք չես ինձ,
Էլ չե՞մ հիշում, չե՞մ կարոտում,
Կարծում ես, թե այս աշխարհում
Ես գտել եմ ինձ ուղեկի՞ց...
Դու կարծում ես, որ քո հանդեպ
Իմ ունեցած սերս վառել
Ու նետել եմ հեռու, հեռու...
Դու կարծում ես, որ էլ չկա՞ս իմ մտքերում
Ու չե՞ս գալիս երազիս հյուր...
Դու կարծում ես...

Որքան կուզեի այս ամենին պատասխան տայի.
«Ճիշտ ես կարծում...»
Ու երանի ես էլ մի օր այդպես կարծեմ...
                                            /14.07.2013թ./

Комментариев нет:

Отправить комментарий