Կարոտն, ասես, իր զույգ ձեռքով
Խեղդում է ինձ, շունչ չի տալիս,
Քեզ տեսնելու անհագ մտքով
Օրը բացվում ու փակվելուն հերթ չի տալիս...
Սա էլ կանցնի…
Կգա մի օր, երբ ես կասեմ էլ չեմ սիրում…
Ու դա կասեմ այնքան հպարտ ու անտարբեր,
Որ կթվա, թե երբեք էլ ես չեմ սիրել…
Քե'զ չեմ սիրել…
/16.07.2013/
Комментариев нет:
Отправить комментарий